Սնունդը և առողջությունը
Կիտրոն կամ անմահության ոսկե խնձոր
Կիտրոնը կամ լիմոնը աշխարհի բոլոր ծայրերում հայտնի է եղել հին ժամանակներից: Ըստ լեգենդի` Զևսի հետ հարսանիքին Հերային նվիրել են հոտավետ վառ դեղին պտուղներ, որ նա միշտ երիտասարդ ու գեղեցիկ մնա: «Կիտրոնի բույրը թարմացնում է ուղեղը, կեղևն ու կորիզները օգտակար են սրտին, իսկ միջուկը` անփոխարինելի սնունդ է , հյութը հագեցնում է ծարավը»:
«Անմահության ոսկե խնձորների մասին» հիշատակություն կա սկանդինավյան լեգենդներում, իսկ ռուսական ժողովրդական հեքիաթներում այն հիշատակվում է որպես «երիտասարդացնող խնձոր»:
Առաջին հիշատակումները հանդիպում են Թեոֆրաստի մոտ, մ. թ. ա. 300 տարի առաջ: Սակայն այն ժամանակ կիտրոնն ընդհանրապես սննդի մեջ չէին օգտագործում, այլ կիրառում էին որպես միջոց ցեցի դեմ, իսկ կիտրոնի շերտերը պահում էին հագուստի արանքում: Արևային այս պտուղը ծնունդով Հնդկաստանից է, իսկ անունը ստացել է չինական «լիմունգ» (լիմոն) բառից, որ նշանակում է`«օգտակար է մայրերի համար»: Սակայն, այսօր արդեն ավելորդ է ասել, որ այն ոչ միայն մայրերին է օգտակար: Յոգերը բոլոր ժամանակներում կիտրոնը համարել են առողջությունը պահպանելու ունիվերսալ միջոց: Ավիցենան կիտրոնն օգտագործում էր թունավոր հղիության դեպքում և նույնիսկ, գոնորեան բուժելու համար կիտրոնով բաղադրատոմս էր ստեղծել: Այդ մեթոդը հասել է մեր ժամանակներ: Կիտրոնը հարուստ է В1, В2, D, Р վիտամիններով, պարունակում է շաքար ու օրգանական թթուներ, շատ կալիում ու ցիտրին: Կիտրոնին անկրկնելի բույր են հաղորդում եթերայուղերը: Սակայն դրա մեջ թերևս ամենակարևորը ասկորբինաթթու վիտամինի պարունակությունն է, որը կարևոր է նյութափոխանակության համար ու նպաստում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների սնուցմանը: Կիտրոնն ամրացնում ու առաձգական է դարձնում մանր արյունատար անոթների պատերը: Կիտրոնահյութով (առանց ջրի) կոկորդի ողողումը ազատում է անգինայից, իսկ ջրով բացածը ջերմիջեցնող է: Բերանը կիտրոնաջրով ողողելով` կազատվեք բերանի լորձաթաղանթի բորբոքային վիճակից:
Կիտրոնահյութը խորհուրդ են տալիս խմել հոդատապի, աղերի կուտակման, խոլեստերինային հավասարակշռության խախտման, ինչպես նաև ախորժակի բացակայության ու ստամոքսի ցածր թթվայնության դեպքում: Այն կիրառվում է նաև միզաքարային հիվանդությունների ժամանակ, օժտված է թեթև միզամուղ հատկությամբ, կարգավորում է երիկամային ուղիների նյութափոխանակությունը: Նունիսկ իշիասի դեպքում այն կարող է օգնել` աստիճանաբար առողջացնելով ախտահարված հատվածը: Սկլերոզի շատ բաղադրատոմսերում նույնպես կիտրոն կա:
Ցանկալի է, իհարկե, կիտրոնի հյութը խմել ոչ մաքուր վիճակում, այլ տաք ու թեթևակի քաղցրացրած ջրի հետ խառնած: Արժե հիշեցնել, որ բոլոր ցիտրուսային պտուղներն էլ կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Ուստի նման ըմպելիքը պետք է կիրառել շաբաթական 2-3 անգամ: Արևելքից մեզ է հասել արգանդի իջեցման, հետծննդաբերական երևույթների մաքրման բաղադրատոմս: Բաղադրությունը հետևյալն է. մանրացնել 5 հում ձվի կեղևը, խառնել 2-3 կեղևով մանր կտրատած կիտրոնի հետ ( քանակը կախված է պտղի մեծությունից): Թրմել մեկ օր, ապա ավելացնել կես լիտր օղի: Ընդունել 50 մլ օրական 3 անգամ, ուտելուց 20 րոպե հետո: Խմել 3-6 ամիս: Հրաշալի օգնում է ստամոքսի իջեցման դեպքում:
Կիտրոնը կանանց գեղեցկության հուսալի միջոց է: Այն կիրառում են դիմակների պատրաստման համար:
Չոր մաշկի համար. մեկ ճաշի գդալ թթվասերը, 1 թեյի գդալ մեղրը, կիտրոնի հյութն ու գերչակի յուղը խառնել, քսել դեմքին, թողնել 7-10 րոպե առավոտյան լվացվելուց առաջ, սակայն կարելի է նաև երեկոյան քսել` մաքուր մաշկին: Արդյունքը երկար սպասեցնել չի տա, մաշկն աչքի առաջ զգալիորեն ձգվում է:
Յուղոտ մաշկի համար. ձվի սպիտակուցը հարել, փրփրացնել, ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնահյութ: Քսել դեմքին մի քանի անգամ, 5-7 րոպե ընդմիջումով: Դիմակը մաքրել թեյի մեջ թաթախված բամբակյա խծուծով: Պեպեններից ու պիգմենտային բծերից ազատվելու համար դեմքը կարելի է տրորել կիտրոնի շերտով:
Եղունգների ամրացում. փափուկ, փխրուն ու փայլատ եղունգները տրորել կիտրոնահյութով թաթախված խծուծով:
Ներկված մազերի դեպքում. մազերը լվանալուց հետո ողողել մեկ լիտր ջրին մեկ ճաշի գդալ կիտրոնահյութ խառնած լուծույթով: Այս միջոցը շատ լավ ամրացնում է մազերը, դարձնում առողջ ու փայլուն:
Թեփի դեմ. 3 ճաշի գդալ գերչակի կամ զեյթունի ձեթը խառնել 2 ճաշի գդալ կիտրոնահյութի հետ, ստացված խառնուրդը ներմերսել գլխին, փաթաթել պոլիէթիլենով և 15-20 րոպե թողնել, ապա լվանալ օճառահեղուկով: Կիտրոնը բոլոր ցիտրուսներից էլ երկար է պահպանում վիտամինները (գրեթե ողջ ձմեռը):
Ի դեպ, կիտրոնի ընտրության ժամանակ մի առաջնորդվեք պտղի մեծությամբ ու կեղևի հաստությամբ, քանի որ դրանք առողջ պտղի երաշխիք չեն: Գնելուց փափուկ, գերհասունացած պտուղներ նույնպես մի ընտրեք, քանի որ դրանք շատ շուտ են փչանում նույնիսկ սառնարանում: Ի դեպ, հագեցած դեղին գույնն էլ երբեք հասունության երաշխիք չէ: Ամեն դեպքում, ձեռք բերած կիտրոնը պահեք սառնարանի ներքևի բաժնում:
19.09.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ